ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի խմբագրի դատապարտման և մամուլի ազատության համար բացասական հետևանքների շուրջ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել ադրբեջանական Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլիի կալանավորման հարցի շուրջ:
«Դատարանի այս որոշումը Մուստաֆա Հաջիբեյլիին դատապարտելու մասին մատնանշում է խոսքի ազատության և մամուլի ազատության մտահոգիչ միտումն Ադրբեջանում: Կոչ եմ անում իշխանություններին վերանայել գործը բողոքարկման ժամանակ և թույլ տալ լրագրողին անխոչընդոտ աշխատել՝ ԵԱՀԿ մամուլի ազատության պահանջներին համապատասխան», - ասել է Դեզիրը:
Նախօրեին Բաքվի ծանր հանցագործությունների հարցով դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Հաջիբեյլիին՝ 2 տարի փորձնական ժամկետով՝ պետության դեմ հրապարակավ կոչերի մեղադրանքով:
ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել նաև Criminalaz.com կայքի խմբագիր Անար Մամադովի գործով, որը դատական գործընթացով է անցնում նմանատիպ մեղադրանքներով: