Իտալիայում մահացել է հայտնի մոդելյոր և մոդայի ամսագրերի լուսանկարիչ Մարելլա Կարաչոլլոն
Իտալիայում մահացել է հայտնի մոդելյոր եւ մոդայի ամսագրերի լուսանկարիչ, 92-ամյա Մարելլա Անյելի Կարաչոլլոն։ Նա մահացել է Թուրինի իր տանը՝ հայտնում է La Repubblica-ն։
Թերթի տվյալներով, Մարելլան հիվանդ էր, իսկ վերջին շրջանում նրա առողջությունը շատ էր վատացել։ Նրա հուղարկավորությունը կկայանա լրագրողների համար փակ ռեժիմով։
Մարելլա Անյելին ծնվել է 1927թ․ մայիսի 4-ին՝ Ֆլորենցիայում։ Նա երկար տարիներ Vogue ամսագրի խմբագիրն ու լուսանկարիչն է եղել, իսկ 1973թ․ տեքստիլի դիզայնի շարք է ստեղծել շվեյցարական Abraham Zumsteg ֆաբրիկայի համար։