Մեգան Մարքլը պատրաստվում է Daily Mail-ին դատի տալ
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը սպառնացել է դատի տալ Daily Mail պարբերականին՝ իր հորն ուղղված նամակը հրապարակելու համար: Այս մասին գրում է The Guardian թերթը:
Մարքլը մասնավորապես պորտալին մեղադրում է հեղինակային իրավունքների խախտման համար:
Նամակի տեքստը դեռևս կա Daily Mail-ում, և պարբերականը չի մեկնաբանել նշված տեղեկությունները:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Daily Mail պարբերականը մասնակի հրապարակել է Մեգան Մարքլի՝ հորն ուղղված նամակը, որն ուղարկվել է հարսանիքից հետո: Նամակում, մասնավորապես, Մեգանը գրել է, որ իր սիրտը կոտրվում է այն պատճառով, որ հայրը հարցազրույց է տվել, պատմություններ է հորինել ու մեղադրել է արքայազն Հարրին: