Պոլսահայ գործիչ Սելինա Դողանը հայտնել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամի թեկնածության առաջադրման մասին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Սելինա Դողանը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է երկրում կայանալիք ՏԻՄ ընտրություններին որպես Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավար խորհրդի անդամի թեկնածու մասնակցելու մասին:
Հայազգի քաղաքական ու հասարակական գործիչը նշել է, որ աշխատելու է Շիշլիի՝ բազմամշակույթ ու բազմագույն բնույթը քաղաքականության մեջ արտացոլելու և տեղի բնակչության՝ քաղաքականությունից հեռու մնացած հատվածի ձայնը դառնալու համար:
«Շիշլիի ղեկավարի մեր թեկնածու հարգելի Մուամմեր Քեսքինի և մեր ամբողջ թիմի հետ ամբողջ ուժով աշխատելու ժամանակն է»,- գրել է Դողանը՝ շեշտելով, որ հենց հայաշատ Շիշլիում է անցել իր կյանքի զգալի մասը: