Վտանգավոր է․ Թրամփը մեկնաբանել է Հնդկաստանի և Պակիստանի իրադրությունը
ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի և Պակիստանի միջև տիրող իրավիճակը «շատ վտանգավոր» է անվանել, հաղորդում է Риа новости-ն։
Նա հավելել է, որ շատ անհանգստացած է երկու երկրների իրավիճակի պատճառով։
«Քաշմիրում այն, ինչ տեղի ունեցավ․․․ շատ վտանգավոր իրավիճակ է երկու երկրների միջև»,-նշել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է դադարեցնել երկու երկրների միջև ճգնաժամը և վերջ տալ մարդկանց զոհվելուն։