Վիետնամցիների մազերի կտրվածքը Թրամփի եւ Կիմի ոճով է
ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ հանդիպման նախաշեմին Հանոյում տարածում են ստանում «ա լա Թրամփ» կամ «ա լա Կիմ Չեն Ըն» սանրվածքները:
Վարսավիր Լե Տուան Դուոնգը հաճախորդներին անվճար կտրվածք է առաջարկում երկու երկրների առաջնորդների ոճով: Նրա խոսքով՝ ինքը հաճախորդներից պրծում չունի: Ընդ որում՝ նրանց մեծ մասը նախընտրում է Կիմ Չեն Ընի ոճը: «Վերջին 3 օրում ես Կիմի ոճով 200 կտրվածք եմ արել, եւ միայն 5՝ Թրամփի ոճով»,- ասել է նա AFP-ի հետ հարցազրույցում:
«Ուզում եմ, որ վիետնամցիներն իմ սանրվածքի շնորհիվ Թրամփի մասին ավելի շատ բան իմանան: Ինձ համար Թրամփը հոյակապ մարդ է, ուստի ես այդ սանրվածքն եմ ուզում ունենալ»,- ասել է Լեի հաճախորդներից մեկը:
Հիշեցնենք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Հանոյում