Պոմպեոն ասել է, թե որ երկրներում է ԱՄՆ-ն իշխանության փոփոխություն ուզում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, թե որ երկրներում է Միացյալ Նահանգները մտադիր հասնել իշխանափոխության: Այդ մասին նա խոսել է Telemundo հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Газета-ն:
Նրա խոսքով` Միացյալ Նահանգները, բացի Վենեսուելայից, իշխանության փոփոխություն է ուզում նաև Կուբայում և Նիկարագուայում և գործուն քայլեր է իրականացնելու այդ ուղղությամբ:
«Հուսով եմ, որ այդ երկրներից յուրաքանչյուրում քաղաքացիները հասկանում են, որ պարտավոր չեն հանդուրժել իրենց պարտադրված ավտորիտարիզմի լուծը»,- նշել է Պոմպեոն:
Նա հավելել է, որ ամերիկյան ժողովուրդն իշխանափոխության հարցում կաջակցի նաև Կուբայի և Նիկարագուայի քաղաքացիներին: