Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում տեղի կունենա «Նորարարական Հայաստան» միջոցառումը
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մայիսի 18-ին տեղի կունենա «Նորարարական
Հայաստան» միջոցառումը, տեղեկացնում է Asbarez-ը։ Միջոցառման շրջանակում, որը կազմակերպելու է հայագիտության ինստիտուտը, ներկաները գաղափարներ եւ փորձ կփոխանակեն։ Հանդիպման ժամանակ երիտասարդ գիտնականները կպատմեն իրենց արմատների, հետհեղափոխական Հայաստանի ղեկավարների, արվեստի եւ երաժշտության մասին։
Աղբյուրի համաձայն՝ ծրագիրը հիմնված է «Հին ճանապարհներից դեպի արմատներ» հայեցակարգի վրա։ Միջոցառմանը հանդես կգան երաժիշտներ, լեգենդար կլառնետահար Ռիչարդ Հակոբյանը, նրա որդին եւ թոռները, ինչպես նաեւ երաժշտական խմբեր Բեյրութից եւ Հայաստանից։ 2017-ին միջոցառմանը մասնակցել էմոտ 4000 մարդ ամբողջ Կալիֆոռնիայից։