Ռուսաստանում 2 տարեկան աղջիկը մահացել է սովից լվացքի փոշի ուտելու պատճառով
Կիրովում 2-ամյա աղջիկը մահացել է՝ սովից լվացքի փոշի ուտելու պատճառով։
Աղջկան բնակարանում գտել է տատիկը, որը, նախնական տվյալներով, եկել է շնորհավորելու փոքրիկին ծննդյան օրվա առիթով։ Փետրվարի 20-ին լրանում էր նրա երեք տարին, տեղեկացնում է Life-ը։
Աղջկա մայրը՝ Մարիան, ընդամենը 21 տարեկան է։ Նա երեխային դաստիարակում էր մենակ, եւ, ըստ հարեւանների, պարբերաբար անհետանում էր մի քանի օրով, գրում է ԿՊ-ն։ Աղջիկը մնում էր առանց վերահսկողության։ Եվ հիմա դա վերածվել է ողբերգության. փոքրիկին մեռած են գտել։
Նախնական տվյալներով՝ նա մահացել է ջրազրկումից, քանի դեռ մայրը մեկ շաբաթ հերթական «հարբեցողությամբ» էր զբաղվում։ Դիտարկվում է նաեւ թունավորման վարկածը. աղջիկը քաղցից կարող էր լվացքի փոշի կերած լինել։
Եթե մայրը չի հետաքրքրվել երեխայով, ապա, ամենայն հավանականությամբ, փորձել է դասավորել անձնական կյանքը։ Սոցցանցերում «սիրահարված» եմ գրառում է ունեցել, էրոտիկ կոնտենտով ու զզվելի նկարներով հրապարակումներ։
Մինչ մայրը զվարճանում էր ընկերների հետ, աղջիկը օգնության է կանչել՝ լաց է եղել, մի անգամ էլ փորձել է խաղալիքները դուրս նետել պատուհանից, որպեսզի ուշադրություն գրավի։ Բայց այս անգամ ոչ ոք օգնության չի եկել։ Այժմ քննիչները պարզում են երեխայի մահվան հանգամանքները, քրեական գործ է հարուցվել «Սպանություն» հոդվածով։ Մահացած աղջկա մայրը կալանված է։