Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցելու են ռազմական առողջապահության ոլորտում
Թուրքիայի նախագահը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական առողջապահության ոլորտում համագործակցելու մասին երկու երկրների միջև դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության նոր ոլորտ է բացվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Մինչ այս երկու երկրների պաշտպանության նախարարությունները համագործակցել են ռազմական բժշկության, մասնավորապես վերականգնողական բուժման ոլորտներում․ հայկական գնդակից ծանր վիրավորված մի շարք ադրբեջանցի զինծառայողներ բուժում են ստացել Թուրքիայում։ Սակայն այս համաձայնագիրը թույլ կտա նրանց ընդլայնել համագործակցությունը։