Մենք կողմ ենք, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Թուլսի Գաբարդ (տեսանյութ)
Ամերիկացի կոնգրեսական Թուլսի Գաբարդը, որը Ներկայացուցիչների պալատի անդամ է ու առաջադրվել է 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի Facebook-ի էջում:
«Հայոց ցեղասպանության թեմայով կասեմ, որ մենք կողմ ենք, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը»,-ասել է Գաբարդը:
Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչն ընդգծել է, որ այդ ճանաչումը դեռևս տեղի չի ունեցել Վաշինգտոնում թուրքական լոբբիի ազդեցության պատճառով: