Այսօրվանից իր պաշտոնական պարտականություններին է անցնում Իրանի Իսլամական հանրապետության նորընտիր նախագահը
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօրվանից՝ 2013 թվականի օգոստոսի 4-ից, համաշխարհային պատմության մեջ նոր շրջափուլ է ձևավորվում: Իր պաշտոնական պարտականություններին է անցնում Իրանի Իսլամական հանրապետության նորընտիր նախագահը, որի գերխնդիրներից է իր երկրի առջև բացել դեպի Արևմուտք տանող դռները, ձևավորել Արևելք-Արևմուտք գործընկերային հարաբերություններ, ամեն կերպ կանխել Իսրայելի առաջխաղացումը... Հայաստանն Իրանին ամենամոտ պետությունն է, դեպի Արևմուտք տանող ճանապարհի գլխավոր հանգրվանը... Աստված մեր դիվանագիտությունը մշակողներին և իշխանություններին այնքան խելք և իմաստություն տա, որ կարողանան օգտվել այս բարեպատիկ իրավիճակից: Մենք կարող ենք փշրել-ավերել ռուսական և այլ հավակնություններ՝ դառնալով տարածաշրջանի կարևորագույն հանգույցը...
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/levon.mutafyan/posts/394459837325147