ԱՄՆ-ում թմրաբարոն «Լիլիպուտ»-ի որդիներին հեռակա թմրավաճառության մեջ են մեղադրել
ԱՄՆ-ի իշխանությունները «Սինալոա» թմրակարտելի նախկին պարագլուխ Խոակին Գուսմանի («Լիլիպուտ») որդիներին այդ երկրում թմրանյութերի մատակարարումը հարթելու նպատակով դրանց տարածման մեջ է հեռակա մեղադրել։ Այս մասին փետրվարի 21-ին հայտնել է Նյու Յորք նահանգի Արևելյան շրջանի դատախազությունը։
«34-ամյա Խոակին Գուսման Լոպեսը և 28-ամյա Օվիդիո Գուսման Լոպեսը մեղադրվում են միևնույն կետով։ Նրանց վերագրվում է այն, որ 2008-ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլ կյանքի են կոչել Մեքսիկայից ԱՄՆ ներկրելու համար կոկաինի, մեթիլային ամֆետամինի և մարիխուանայի տարածման պայմանավորվածությունը»,-ասվում է հաղորդագրությունում։
ԱՄՆ-ի իշխանությունները չեն հստակեցնում, թե ինչ պատիժ է սպառնում նախկին թմրաբարոնի որդիներին, եթե նրանց մեղավոր ճանաչեն։ Տվյալ պահին երկուսն էլ բնակվում են Մեքսիկայի տարածքում։ Գործը հանձնարարված է դատախազ Ռուդոլֆ Կոնտրերասին։