Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը. Աֆորիզմներ կյանքի մասին
Կյանքի մեծ հարցը՝ ինչպես ապրել մարդկանց մեջ:
Ալբերտ Քամյու
Մարդու իսկական կյանքը սկսում է հիսուն տարեկանում։ Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել։
Բոք
Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը։
Էյնշտեյն
Ես կարծում եմ, որ միշտ էլ արժե փրկել մարդկային կյանքը, ինչպիսի մարդ էլ որ լինի:
Բեռնարդ Շոու
Վատ են ապրում նրանք, ովքեր ողջ կյանքում ապրել են պատրաստվում։
Պուբլիլիոս Սիրոս
Կյանքը բնության հորինվածքներից ամենահրաշալին է:
Գյոթե