ԱՄՆ-ը Սիրիայում կթողնի մոտ 200 զինվորական․ Սպիտակ տուն
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը որոշ ժամանակով Սիրիայում կթողնի մոտ 200 զինվորականի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Մոտ 200 հոգանոց փոքր խաղաղապահ խումբը որոշ ժամանակ կմնա Սիրիայում»,-նշել է խոսնակը։
Սանդերսը նման քայլը բացատրել է հանրապետությունում «խաղաղության պահպանմամբ»։ Նշվում է, որ որոշման մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։