«Հայաստան» խանութը հայտնվել է Մոսկվայի հնագույն խանութների ցանկում
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն կազմել է Մոսկվայի հնագույն խանութների ցանկը, որոնք տասնամյակներ շարունակ գործնականում չեն փոխել իրենց հայեցակարգը, այլ «վերափոխվել» են ժամանակակից սպառողական պահանջներով:
Առաջատար երկարակյացների հնգյակում է նաև ընդգրկվել Մոսկվայի կենտրոնում
գտնվող«Հայաստան» խանութը, որը բացվել է 1950-ականների սկզբին:
«Դուրս գալով «Չեխովսկայա» մետրոյի կայարանից, Ձեր առջև հայտնվում է «Հայաստան» խանութը: Չափազանց ճոխ ոսկեգույն ցուցանակը խոսում է խանութի «թանկ ու հարուստ» լինելու մասին: Հիմա և նաև սովետական ժամանակներում այստեղ վաճառվել են հայկական պանիրներ, երշիկեղեն, ձիթապտուղ, ընկույզ և չոր մրգեր: Շատերը գալիս էին գնելու գինի, անսովոր ջեմ՝ դդումի կամ ձմերուկի խառնուրդով»,- գրում է ռուսական
հրատարակությունը:
Նշվում է նաև, որ այսօր դժվար է զարմացնել մոսկվացիներին հայկական ազգային կերակուրներով, քանի որ գործնականում մայրաքաղաքի յուրաքանչյուր առևտրային տարածքում կան հայկական խոհանոցի հատուկ բաժիններ: