Արտակարգ իրավիճակ Մոսկվայի երկնքում
Մոսկվայի օդային տարածքում ողբերգություն է կանխվել:
Falcon-2000 S ինքնաթիռը Վնուկովո օդանավակայանում քիչ էր մնացել օդում բախվեր Մոսկվայից Թբիլիսի ուղևորվող Boeing-737 ուղևորատար ինքնաթիռի հետ:
Այդ մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նախնական տվյալներով՝ Falcon-ը միանգամից բավականին մեծ բարձրություն է հավաքել և անսպասելի հայտնվել Boeing-ի ուղու վրա:
Ողբերգոթյունից հնարավոր է եղել խուսափել անվտանգության համակարգի արագ արձագանքման շնորհիվ: