Մոսկվայում խարդախության և յուրացումների մեղադրանքով խոշոր հայ գործարարի են կալանավորել
ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել մի քանի հայտնի գործարարների
նկատմամբ: Նրանք մեղադրվում են «Վոստոչնիյ» բանկից 2.5 միլիարդ ռուբլի
խարդախությամբ յուրացնելու համար:
Գործարարները ձերբակալված են, նրանց թվում է հայազգի հայտնի գործարար Վահան Աբգարյանը: «Բերինգ Վոստոկ» (Baring Vostok) ընկերության գործընկեր Վահան Աբգարյանին, մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասով, այն է՝ «Առանձնապես խոշոր չափի խարդախություն խմբի կազմում»:
Վերջինիս ձերբակալումը և ընդհանրապես քրեական գործում ներգրավելը բուռն
քննարկումների թեմա է դարձել Ռուսաստանի հայ համայնքի շրջանակներում: Շատերը նրան բնորոշել են որպես համեստ գործարար, ով իր ակտիվ մասնակցությունն է բերում համայնքի կյանքին: Իսկ հայտնի հայ մեդիամենեջեր Արթուր Զանիբեկյանի կինը` Էլինա Զանիբեկյանը, խնդրել է Քննչական կոմիտեին ստուգել Աբգարյանի հանդեպ քրեական գործ հարուցելու հիմքերի օրինականությունը և փոխել նրա հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը: