Բնակչությունները խաղաղության պատրաստելու պարտավորությունը անչափ խոստումնալից ազդանշան է․ ԵԱՀԿ քարտուղար
«Կարծում եմ՝ իրենց բնակչությանը խաղաղության պատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության պարտավորությունը անչափ խոստումնալից ազդանշան է»,- այս մասին իր կարծիքն այսօր հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ։
Պաշտոնյան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի գործընթացում առաջընթացի հույս ունի, և այդ առաջընթացը, ըստ նրա՝ կհանգեցնի Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման։
Նախորդ տարվա դեկտեմբերին Գրեմինգերը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ու քննարկել նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։