Պեսկովը հայտնել է, թե ինչից է դժգոհ Պուտինը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Վլադիմիր Պուտինը գոհ չէ բիզնես ոլորտի վերաբերյալ իր հանձնարարականների կատարումից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Մամուլի քարտուղարի խոսքով` Դաշնային վերջին ժողովի ժամանակ հստակ ձևակերպվել են բոլոր հանձնարարականները և հենց դրա համար բացառում են գաղափարների սխալ իրագործումը:
«Առաջին հերթին խոսքը վերաբերում է նրան, որ պետք է ձերբազատվել այդ գործելակերպից (առանց հիմքի բիզնեսի հետապնդումը)»,- ասել է Պեսկովը: