Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել
Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի քննադատությունից ու հրաժարականի պահանջից հետո։ Նազարբաևն արդեն ընդունել է կառավարության հրաժարականը։ Այս մասին տեղեկությունները փոխանցում է ռուսական մամուլը։
Մինչ այս Նազարբաևը սուր քննադատության էր ենթարկել կառավարության գործող կազմին ու հայտարարել, որ նրանք պետք է հեռանան իրենց պաշտոններից։ Նրա պահանջից կարճ ժամանակ անց կառավարության անդամները պաշտոնանկ են արվել ու հիմա կատարում են պաշտոնակատարի պարտականություններ մինչև նոր կառավարության ձևավորումը։
Արդեն նախկին վարչապետը լիարժեք հեռացվել է կառավարության կազմից։ Հիմա նրա պարտականությունները կատարում է մինչ այդ առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ասկար Մամինը։