Ալբանիայում հազարավոր մարդիկ բողոքում են կառավարության դեմ
Ալբանիայի ընդդիմության հազարավոր աջակիցներ փետրվարի 21-ին կառավարության հրաժարականի պահանջով հավաքվել են կառավարության շենքի առջև: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը կոռուպցիայի և հանցագործ խմբերի հետ կապերի մեջ:
Մայրաքաղաք Տիրանայում խորհրդարանի շենքը պահպանել են հարյուրավոր ոստիկաններ, տարածքը շրջափակված է եղել փշալարերով: Ազգային ժողովի հինգշաբթի օրվա նիստը հետաձգել են:
Հիշեցնենք, փետրվարի 16-ին Ալբանիայում ընդդիմության կողմնակիցները փորձել էին ներխուժել կառավարության շենք: Տեղի էր ունեցել բախում ոստիկանների հետ:
ԵՄ-ն և ԱՄՆ-ը կոչ են արել Ալբանիայի ընդդիմությանը զերծ մնալ բռնություններից: