Մեր մայրենի լեզուն ազգային և պետական կարևոր արժեք ու հիմնասյուն է․ Արմեն Սարգսյան
Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: Այս մասին գրառում է հրապարակել ՀՀ նախագահի Facebook-ի էջն ու կցել հատված դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ Արմեն Սարգսյանի՝ 2018 թվականի մարտի 1-ի ելույթից․
«Մեր մայրենի լեզուն ազգային և պետական կարևոր արժեք ու հիմնասյուն է: Այն բացառիկ դեր ու նշանակություն ունի հայեցի մտածողության և աշխարհըմբռնման ձևավորման հարցում»։