Բարձր IQ ունեցող կանայք խմիչքից կախում ունեն
ԱՄՆ-ի և Բրիտանիայի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ բարձր IQ ունեցող կանայք կարող են դառնալ ալկոհոլի գերին: Գիտնականներն անցկացրել են հտազոտություն և մարդկանց բաժանել 5 խմբի, որտեղ բոլորն ունեցել են նույն IQ ցուցանիշը: Պարզվել է, որ ամենախելացիները շատ են օգտագործում խմիչքներ: Միջին IQ ունեցողները չեն առանձնանում շատ ըմպելու ցանկությամբ:
Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այն կանայք ովքեր ունեն բարձրագույն կրթություն, նրանք շատ են ալկոհոլ օգտագործում' մոտ 2 անգամ շատ: