Կիևում ձերբակալվել են «օրենքով գողեր» Նոդարի Ասոյանը և «Պոլուզվերը»
Կիեւի ռեստորաններից մեկում ոստիկանները ձերբակալել են ազգությամբ եզդի «օրենքով գողի» և Ռուսաստանից «հանցավոր հեղինակության»: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը:
Իրավապահի խոսքով՝ մայրաքաղաքային հաստատությունում ձերբակալվել են «Նոդար Ռուստավսկին» (Նոդարի Ասոյան) եւ «Պոլուզվերը», որը նույնպես քրեական աշխարհում հայտնի հեղինակություն է ու Ռուսաստանի քաղաքացիություն ունի:
Աբրոսկինը հայտնել է, որ հիմա քննարկվում է Ուկրաինայի սահմաններից այս մարդկանց արտաքսելու հարցը:
«Քրեական ոստիկանության աշխատակիցները՝ Կիեւում եւ Կիեւի մարզում Կենտրոնական միջտարածաշրջանային վարչության հետ համատեղ անցկացրած օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ժամանակ մայրաքաղաքի ռեստորաններից մեկում հայտնաբերել են «օրենքով գող» «Նոդար Ռուստավսկուն», ինչպես նաեւ ռուս հեղինակություն «Պոլուզվերին» եւ նրանց կողմնակիցներին»,- հայտնել է ազգային ոստիկանության ներկայացուցիչը: