Բանջարեղենների և մրգերի բույրն օգնում է նիհարել
ԱՄՆ-ի համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ մրգերի և բանջարեղենների բույրն օգնում է մարդկանց նիհարել: Հետազոտությունները պարզել են, որ որոշ մրգեր և բանջարեղեններ կարողանում են փակել ախորժակ և ստիպել մարդկանց հրաժարվել գիրացնող ուտեստներից: Օրինակ' նարնջի բույրը կարող է իջեցնել շոկոլադ ուտելու ցանկությունը: Այդպիսով մարդիկ կարողանում են ղեկավարել իրեց քաշը և զերծ մնալ գիրացումից: Սա հանդիսանում է դիետայի լավագույն և շահավետ տարբերակ: