Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի արևմուտքում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրից 148 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ մոտ 8 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։