Քանի՞ քաղբանտարկյալ կա Ադրբեջանում
Քաղբանտարկյալների միասնական ցուցակի կազմմամբ զբաղվող ադրբեջանական աշխատանքային խումբը հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ Ադրբեջանում այս պահին կա 127 մարդ, որոնց բանտարկել են քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Վերը նշված 127 քաղբանտարկյալները բաժանված են հետևյալ խմբերի․
Լրագրողներ և բլոգերներ – 9,
Բանաստեղծ – 1,
Իրավապաշտպան – 1,
Քաղաքական ու հասարակական ակտիվիստներ – 18,
Հավատացյալներ (կրոնական քաղբանտարկյալներ) – 67 (սրանց մեջ են նաև Նարդարանի դեպքերից հետո բանտարկվածները),
1995թ․ ՕՊՕՆ-ի ապստամբության մասնակիցներ – 3,
Սոցիալական բողոքի ակցիաների մասնակիցներ – 14,
Նախկին պետաշխատողներ – 2,
Քաղաքական պատանդներ – 4,
Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով դատապարտվածներ – 8։
Աշխատանքային խումբը, սակայն, համարում է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն ավելի շատ է, սակայն նրանց մի մասը խուսափում է բարձրաձայնել իր անարդար բանտարկության մասին։
Հաստատված քաղբանտարկյալներից բացի՝ ևս 54 մարդու գործ, ըստ այդ զեկույցի, դեռ ուսումնասիրվում է։ Նրանց թվում են նաև այն մարդիկ, որոնք բանտարկվել են Գյանջայում քաղաքագլխի սպանության փորձի համար մեղադրվող, այդ օրերին նույն քաղաքում անհնազանդության միջոցառումների մասնակցած 51 բանտարկյալները։