Իսպանիան մտադիր է 47 մլրդ եվրո ներդնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում
Իսպանիայի կառավարությունը մտադիր է 10 տարվա ընթացքում՝ 47 մլրդ եվրո ներդնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ հայտնում է Reuters-ը։
Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ծրագիրը մասամբ կֆինանսավորվի ԵՄ-ի միջոցների հաշվին։ Փաթեթի նախագիծն իր մեջ ներառում է աղտոտող ոլորտներում աշխատատեղերի կորստի փոխհատուցման ծրագիր։
«Մենք որեւէ ֆանտաստիկ բան չենք առաջարկում»,- էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Սանչեսը։
Փաթեթը ներառում է նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետաձգված ազգային պլանը, որը պետք է հավանության արժանանա կառավարության փետրվարի 22-ի նիստում եւ ուղարկվի Եվրամիություն։
Իսպանիայի ծրագրի համաձայն, ներդրումների ծավալը կկազմի 200 մլրդ եվրո, եւ այն պետք է ներկրվող էներգիան կրճատի՝ 74 տոկոսից հասցնելով 59 տոկոսի։ Դա հաջորդ 10 տարիների ընթացքում կօգնի պետությանը 75,4 մլրդ եվրո տնտեսել։