ԵՄ-ը ստեղծում է Եվրոպական պաշտպանական հիմնադրամ
ԵՄ կառույցները համաձայնության են եկել Եվրոպական պաշտպանական հիմնադրամ ստեղծելու հարցի շուրջ: Այդ մասին նախնական քննարկումներ են եղել Եվրախորհրդարանում և ԵՄ խորհրդում:
«Եվրոպական պաշտպանական հիմնադրամը կնպաստի հզոր և ինովացիոն ռազմական տնտեսության զարգացմանը, կամրապնդի ռազմական անկախությունը: ԵՄ պաշտպանական համակարգը կարող է դառնալ լիդեր ամբողջ աշխարհում: Աշխարհում աճում է անկայունությունը և ոչ մի երկիր միայնակ չի կարող դիմակայել սպառնալիքներին, որոնք անընդհատ ավելանում են»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը:
Առայժմ ԵՄ-ի 2019-2020 թվականների պաշտպանական ծախսերի համար հատկացվել է 590 միլիոն եվրո, որից 90 միլիոնը կգնա հետազոտոկան աշխատանքներին, իսկ 500 միլիոնը՝ նոր պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանը: 2020 թվականից հետո, յուրաքանչյուր տարի պաշտպանական հիմնադրամը կավելանա 5 միլիարդ եվրոյով: