ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է ՌԴ- ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հանդիպման մանրասմաները:
Փետրվարի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների ՌՖ հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ:
Հանդիպման ընթացքում հայ-ռուսական ներքաղաքական համագործակցության կոնտեքստում քննարկվել է Մերձավոր Արևելքի խնդիրը, շեշտադրումներ են արվել սիրիական ճգնաժամի կարգավորման հումանիտար ասպեկտների վրա: