Ռուսաստանի պետդումայում առաջարկել են տուգանք սահմանել գնացքում <<կեղտոտ գուլպաներով>> երթևեկողների համար
Պետդումայի տրանսպորտի և շինարարության գծով նախարար Ալեքսանդր Վասիլևը առաջարկել է հսկողություն սահմանել գնացքների ուղևորների հիգիենայի նկատմամբ: Նախարարը անհրաժեշտ է գտնում Ռոստռանսնաձորի իրավասությունների մեջ ներառել իրենց հիգիենային չհետևող ուղևորներին տուգանելը: <<Շատ բաներ որոնք կապված են մեր քաղաքացիների հարմարավետ և ապահով ուղևորափոխադրման հետ հնարավոր կլինի կարգավորել, եթե Ռոստռանսնաձորը ունենա իրավասություն գնացքներում ստուգումներ իրականացնել>>: Նախարարը նշել է, որ ուղևորների կեղտոտ գուլպաները անհանգստացնում են բոլորին, ովքեր երթևեկում են ամրագրած տոմսերով: Պատգամավորը օրինակ բերեց այլ երկրների պրակտիկան, որտեղ նման երևույթների համար տուգանք է սահմանված: Նա ցավում է, որ Ռուսաստանում չեն կարողանում հասնել նրան, որ ուղևորներին պարտավորեցնեն չխանգարել մեկը մյուսին՝ չհետևելով հիգիենայի կանոններին:
- Ի դեպ, նույնը վերաբերում է նաև ծխելուն և խմած վիճակում հասարակական տրանսպորտից օգտվելուն,- հավելեց Վասիլևը: Նրա կարծիքով երկաթուղային տրանսպորտը կարող է կարգի բերել միայն կառավարությունը: