Թրամփը գնահատել է իր դեմ ԱՄՆ 16 նահանգների ներկայացրած հայցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է հայցը, որը նրա դեմ ներկայացրել էին ԱՄՆ 16 նահանգներ, փոխանցում է RT-ն:
Նա համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է իր Twitter-յան էջում:
«Ինչպես եւ ենթադրում էի, 16 նահանգներ, որոնց մեծ մասը դեմոկրատների՝ բաց սահմանների գաղափարի կողմնակիցների եւ ձախ արմատականների կառավարման ներքո է, հայց են ներկայացրել, եւ իհարկե՝ իններորդ շրջան»,- գրել է նա:
Թրամփը նշել է, որ հենց Կալիֆոռնիայի իշխանություններն են պատասխանատու արագընթաց երկաթուղու շինարարության նպատակով հատկացված միջոցների չափն անցնող ծախսի համար:
«Կալիֆոռնիայում ձախողված արագընթաց գնացքի նախագիծը, որի արժեքը համաշխարհային ռեկորդ է դառնում, հարյուրավոր անգամ ավելի թանկ է, քան պատը, որի կարիքը անչափ ունենք»,- հավելել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտակարգ դրության ռեժիմի մասին հայտարարության պատճառով, որը կատարվել է հանուն ԱՄՆ հարավային սահմանին պատի շինարարության ֆինանսավորման, 16 նահանգներ Թրամփի դեմ հայց են ներկայացրել: