Հայտնի է դարձել Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման վայրը
Հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ինի միջև կայանալիք երկրորդ գագաթնաժողովի ճշգրիտ վայրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին տեղյակ երեք աղբյուրների:
Ինչպես նշվում է, միջոցառումը տեղի է ունենալու կենտրոնական Հանոյի կառավարական հյուրատանը:
Նշենք, որ առաջնորդների հանդիպումը Վիետնամի մայրաքաղաքում տեղի կունենա փետրվարի 27-28-ը: