Բոլթոնը կոչ է արել վենեսուելացի զինվորականներին ապահովել մարդասիրական օգնության մուտքը երկիր
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը վենեսուելացի զինվորականներից պահանջել է թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը հանրապետություն։ Այս մասին հայտնում է Риа новости-ն։
Նրա խոսքով՝ Վենեսուելայի զինված ուժերը պետք է կատարեն բնակիչների պաշտպանության իրենց պարտքը։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն մոռանա վենեսուելացի զինվորականների կողմից արված որևէ գործողություն։
Բոլթոնն ընդգծել է, որ Վենեսուելայի զինված ուժերի ղեկավարությունը պետք է «ճիշտ ընտրություն» կատարի։
Ավելի վաղ Բոլթոնը հայտարարել էր, որ Վենեսուելայի բանակի գեներալները գաղտնի բանակցություններ են վարում երկրի ընդդիմության հետ։