Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կվերաբացվի գարնանը
Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների մայր տաճարում առաջին պատարագը կմատուցվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Եկեղեցին պայթեցվել էր 2015 թվականի ապրիլին, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից։ Նրանք պայթուցիկ էին գործարկել եկեղեցու հիմքի տակ փորված ստորգետնյա թունելներում։
Ինժեներ Գաբրիս Թամասյանի խոսքով՝ աշխատանքների ծավալը եղել է վիթխարի։ Շենքի 70 տոկոսն ավերված է եղել։ Այն վերակառուցվել է հին քարերով։
Եկեղեցին վերականգնվել է Հալեպի հայ համայնքի նվիրատվությունների հաշվին։ Սրբավայրի վերականգնման գործում իր ներդրումն է ունեցել առնվազն 150 հազար մարդ: