Թրամփը հանձնարարել է ԱՄՆ օդուժի կազմում տիեզերական ուժեր ստեղծել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ տիեզերական ուժերի գործունեության պարամետրերի մասին։ Տիեզերական ուժերը կդառնան ԱՄՆ զինված ուժերի 6-րդ տարատեսակը։ Տիեզերական ուժերը կգտնվեն ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարության ենթակայության տակ։ Փաստաթուղթը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Տիեզերական ուժերի գործունեությունը կղեկավարի նախագահի կողմից նշանակվող և Սենատի կողմից հաստատվող քաղաքացիական անձը։
Ստորագրված հրամանագրում նախագահը հանձնարարում է Պենտագոնի ղեկավարին Կոնգրես ներկայացնելու համար նախապատրաստել օրինագիծ, որով ռազմաօդային ուժերի նախարարության կազմում կհիմնադրվեն տիեզերական ուժեր։
Այսպիսով՝ զինված ուժերի նոր տեսակը չի լինի լիովին ինքնուրույն, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, առանձին նախարարություն չի ստեղծվի։ Տիեզերական ուժերը կունենան կարգավիճակ, ինչպիսին ծովային հետևակի կորպուսինն է, որը նույնպես հանդիսանում է զինված ուժերի առանձին տեսակ և ունի շտաբի պետի կարգավիճակով սեփական հրամանատար, սակայն գտնվում է ռազմածովային ուժերի նախարարության վերահսկողության ներքո։