ՌԴ-ում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին կնոջ և 5 երեխայի հետ բնակարանից դուրս են անում
Եկատերինբուրգում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանն ընտանիքի հետ դժվարին կացության մեջ է հայտնվել։ Դատարանը վճռել է Գևորգ Ավետիսյանին կնոջ և 5 երեխաների հետ դուրս հանել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բնակարանից։
Երկու բնակարանից բաղկացած տունը, որն անձամբ Գևորգն է վերանորոգել, պատկանել է մի ձեռնարկության, որտեղ աշխատել է նրա կնոջ՝ Տատյանայի պապը։
Բոլորի համար միևնույն է, ոչ ոք չի ուզում օգնել, ասել է Գևորգը НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բազմազավակ ընտանիքին պաշտոնապես դուրս չեն անում փողոց: Կինը կեցության թույլտվություն ունի քրոջ բնակարանում։ Սակայն բնակարանն ընդամենը 30 քառակուսի մետր է, քույրն էլ ուրախ չէ բազմազավակ ընտանիքի՝ այնտեղ բնակվելու փաստին:
Նրանք չենք կարող անգամ հիփոթեքային վարկ ձևակերպել, քանի որ Տատյանան դեկրետային արձակուրդում է, իսկ Գևորգը ՀՀ քաղաքացի է, թեև Ռուսաստան է տեղափոխվել 14 տարի առաջ:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Գևորգին իր հերոսական արարքի համար պարգևատրել էին և կրակմարիչ նվիրել: