Օբամայի դուստրը քննադատել է Թրամփին facebook-ի գաղտնի էջով
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Մալիան, քննադատության է ենթարկել նախագահ Դոնալդ Թրամփին Facebook-ում ունեցած իր գաղտնի պրոֆիլի միջոցով, այս մասին գրում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի ունեցած տվյալների՝ Մալիան ունի ֆեյսբուքյան գաղտնի հաշիվ, որը գրանցված է ծածկանվամբ: Այդ էջում նախկին նախագահի աղջիկը կիսում է իր ու իր ընկերների ճանապարհորդություններից տարբեր լուսանկարներ:
Վերջերս էջում տեղ գտած հրապարակումներից մեկում պատկերված է եղել 4 վարդագույն թղթիկ, որոնց վրա գրված են եղել Թրամփին քննադատող նախադասություններ. «Դոնալդ Թրամփը նախագահ է: Դա նորմալ չէ: Դոնալդ Թրամփը չարիք է: Մի՛ եղիր ինքնահավան»:
Հրապարակումը հավանողների թվում է եղել նաև Մալիայի ընկերներից Մալի Ֆինեգանը, որը հանդիսանում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թոռնուհին: