Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել
Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնից, հաղորդում է Газета-ն:
«Այսօր ես թողնում եմ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը»,- հայտարարել է Յըլդըրըմը` դիմելով պատգամավորներին:
Նա պարզաբանել է, որ հրաժարական է տալիս, որովհետև պատրաստվում է առաջադրվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Թուրքիայում կկայանան մարտի 31-ին:
Նշենք, որ 2016-2018թթ. Բինալի Յըլդըրըմը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը և հրաժարական է տվել Թուրքիայի` նախագահական կառավարման համակարգին անցնելուց հետո: Նախորդ տարվա հուլիսին նա ընտրվել էր Թուրքիայի խորհրդարանի նախագահ: