Իրանի հարավում 19 տոննա թմրանյութ են բռնագրավել
Բուշեր քաղաքի Թմրանյութերի դեմ պայքարի խորհրդի գլխավոր քարտուղար Արաստու Տորկամանմանեշը հայտարարել է, որ տարվա սկզբից քաղաքում 19 տոննա եւ 640 կգ թմրանյութ է բռնագրավվել՝ հայտնում է ԻՌՆԱ-ն։
«Այդ ծավալը մեծացել է 20 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ»,- հայտարարել է նա։
«Ինչ վերաբերում է ծովային ճանապարհով թմրաշրջանառության տրանզիտի փոփոխությանը, ապա իրավապահ մարմինների, ԻՀՊ կորպուսի անվտանգության ուժերի զգոնության շնորհիվ բռնագրավվել է ողջ թմրաշրջանառության 93 տոկոսը, որ կատարվել է ծովային ճանապարհով եւ կազմել է 14 տոննա 425 կգ»,- հայտարարել է նա։
Իրանն առաջատար է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում։ Իրանական ոստիկանության ջանքերի շնորհիվ բռնագրավվում է հաշիշի համաշխարհային շրջանառության 80 տոկոսը, հերոինի եւ մորֆինի՝ 40 տոկոսը։