Արտակարգ դեպք Երևանում. BMW-ն սուզվել է Երևանյան լիճը. մեքենան չեն գտնում (լուսանկար)
Երևանում, փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճն ավտոմեքենա է ընկել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երեւանի բնակիչ Մուշեղ Մ.-ն դեռեւս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 35 NF 415 համարանիշի ավտոմեքենայով Երեւանյան լճի ափամերձ ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել լիճը։ Մեքենան ամբողջովին սուզվել է։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, վարորդին էլ, մինչև փրկարարների ու ոստիկանների ժամանումը, օգնել են քաղաքացիները։
ԱԻՆ ջրասուզակը, հատուկ ճոպանների միջոցով մտնելով լիճ, հայտնել է, որ տեսանելիությունը շատ վատ է, ջրի տակ տեղադրված են ձկնորսական ցանցեր և հնարավոր չէ այս պահին գտնել մեքենայի վայրը։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեց և այն կշարունակվի այսօր։