«Օրենքով գող» Գուլին ՌԴ-ում պատերազմ է սկսել․ նրա քիլերները հեղինակության են գնդակահարել․ ԶԼՄ-ներ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հրապարակել է մահափորձի և ապօրինի զենք պահելու մեջ երկու կասկածյալի ձերբակալության տեսագրությունը՝ Մոսկվայի Նովոյասենևսկի պողոտայի հյուրանոցներից մեկում։ Խոսքը մարդասպանների մասին է, որոնք 2019-ի հունվարի վերջին մահափորձ են կատարել քրեական հեղինակություն Թալեհ Օրիֆօղլը Ալիևի դեմ, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացի 23-ամյա տղամարդը և նրա 39-ամյա հանցակիցը։
Նշվում է, որ 2019-ի հունվարի 28-ին 39-ամյա տղամարդուն հրազենային վիրավորում հասցնելու մեջ կասկածում են հայտնի «օրենքով գող» Նադիրի (Լոթու Գուլի) ներկայացուցչին։ Ըստ երևույթին, այդպիսով նա պայքարում էր շուկայական բիզնեսը վերահսկելու համար։
Փաստի առթիվ քրեական գործեր են հարուցվել և պարզվել հանցագործության մասնակիցները, որոնցից մեկն անհետացել է․ նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել։
Պարզվել է, որ Ռուսաստանում Լոթու Գուլիի գործերի հավատարմատար Վասիֆ Դունյամալիևը փորձել է Նիժնևարտովսկում պայմանավորվել տեղական շուկաները վերահսկելու շուրջ, սակայն տեղացի հեղինակություն Թալեհ Օրիֆօղլը Ալիևից մերժում ստացել, ինչի պատճառով վեճ է ծագել։