CBS, CNN և NBC հեռուստաալիքների լրագրողներին քննադատել են նախագահի թեկնածուի հետ բուտիկ այցելելու համար
Twitter-ի օգտատերերը քննադատության են ենթարկել ամերիկյան CBS, CNN և NBC հեռուստաալիքների լրագրողներին ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատական սենատոր Քամալա Հարիսին խանութներով շրջելիս ուղեկցելու մեջ, հաղորդում է Mediaite-ը:
Ինչպես նշվել է, քաղաքական գործիչն իր համար «հրաշալի ծիածանագույն վերարկու» է ընտրել, ինչում նրան ակտիվորեն օգնել են լրագրողները: Դրանից հետո Twitter-ի մի շարք օգտատերեր կասկածի տակ են առել այս հեռուստաալիքների կողմից նախագահական ընտրություններն օբյեկտիվորեն լուսաբանալու հնարավորությունը:
«Սա վրդովեցուցիչ է: Ուրեմն, հիմա լրագրողները Հարիսի հետ շրջում են խանութներով, նրան օգնում հագուստ ընտրել և հետո այդ մասին ջերմ թվիթներ հրապարակում»,- գրել է լրագրող Բրիտ Հումը:
Մեկ այլ օգտատեր համաձայնել է Հումի հետ՝ նշելով, որ իրավիճակը զվարճալի կլիներ, եթե Հարիսին ուղեկցեին մի քանի ընկերներ և ոչ թե լրագրողներ: