Twitter-ը ջնջել է Թրամփի հրապարակումը հեղինակային իրավունքի խախտման պատճառով
Twitter-ը ջնջել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումը հեղինակային իրավունքի խախտումների պատճառով:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Թրամփն իր էջում կիսվել էր տեսագրությամբ, որում երևում էր դեմոկրատների արձագանքը Կոնգրեսում իր ելույթին: Այդ տեսագրությունում նրանք ներկայացվում էին ծիծաղելի տեսքով:
Տեսագրության մեջ օգտագործվել է R.E.M. ռոք խմբի Everybody Hurts («Բոլորն էլ ցավ են զգում») ստեղծագործությունը: Երաժշտական խումբը բացասաբար է արձագանքել այդ հրապարակմանը: