Մի՛ նեղացրեք մարդուն, գուցե նա մոցարտ է. Լեոնիդ Ենգիբարյան
Բանականության սիմֆոնիա~Симфония разума-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել ևս դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ իր «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները, և հետևաբար կպակասեն նաև լավ մարդիկ:
Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք , չէ՞ որ ամեն մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…
Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:
Խնայեք իրար, մարդիկ…
Լեոնիդ Ենգիբարյան
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/photo.php?fbid=503564049671954&set=a.498644240163935.127784.188456447849384&type=1&theater