Զախարովան մեկնաբանել է Սկրիպալի առողջական վիճակի վերաբերյալ հրապարակումը
Ռուսաստանի Դաշնության արտգործ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիտանական ԶԼՄ-ների հրապարակումները Գլխավոր հետախուզության գործակալության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի օրինակով անվանել է «վերահսկվող արտահոսքի»: Այս մասին տեղեկանում ենք Риа новости-ից:
Ավել վաղ բրիտանական Times-ը հայտնել էր, որ Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատթարացել է: Հրատարակչության տվյալներով` նրան բժշկական օգնություն են ցուցաբերում տանը: Բացի այդ, ինչպես նշում է Times-ը, բժիշկները կարծում են, որ նա ամբողջությամբ չի լավանա:
Զախարովան «վերահսկվող արտահոսքի» այս օրինակով ցանկացել է ընդգծել, որ Բրիտանիայում կա ուղիղ կամ ԶԼՄ-ների և հատուկ ծառայության, իրավապահ մարմինների միջև: Զախարովան ասյ մասին գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում: