ԿԳ Նախարարը կոչ է անում մասնակցել Թումանյանի 150-ամյակի տոնակատարություններին. (տեսանյութ)
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել հանրությանը մասնակցել Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառումներին։
«Մասնակցե՛ք Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակի տոնակատարություններին, որոնք փետրվարի 19-ին տեղի են ունենալու Երևանում, Դսեղում, Թբիլիսիում, այնուհետև ամբողջ տարվա ընթացքում՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքի հայկական համայնքներում։
Բոլոր տարիքային խմբերը կգտնեն հետաքրքիր միջոցառումներ»։