Հրապարակվել է Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը
ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է Մոսկվայի հարավ-արևելյան շրջանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ընդհարում սկսվել Վոլգոգրադյան պողոտայում՝ երթևեկելի մասի հարևանությամբ: Կռվից հետո մարդիկ համախմբվել են գետնին պառկած տղամարդու կողքին, այնուհետև մոտեցել են ոստիկանության և շտապ օգնության մեքենաները:
Քննության տվյալներով՝ 1989-ին ծնված տղամարդը մահացել է նախքան բժիշկների ժամանումը, մյուս տուժածը մահացել է հիվանդանոցում: Քննչական կոմիտեի տվյալներով՝ ծեծկռտուքի պատճառը ավտոլվացման կետի աշխատակիցների միջև ծագած գժտությունն է եղել: