Նախագահը Նենսի Փելոսիին Հայաստան է հրավիրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Մյունխենում հանդիպել եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Երկուսով թեյի սեղանի շուրջ երկարատև զրույց ենք ունեցել հայ համայնքի, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում հրավիրել եմ նրան այցելել Հայաստան»,- գրել է նախագահը: